Մեր մասին

Նորարար եվ ստեղծագործ

Ավանդույթը պահպանում է իր հմայքը, սակայն մենք վստահ ենք, որ նորարարությունը հարստացնում է գինին յուրահատուկ նրբերանգով: Համադրելով այս երկուսը՝ մենք ստեղծում ենք համերի նոր գունապնակ։

Միացեք Elvino-ի սիրահարների ընտանիքին և վայելեք բարձրակարգ և համերով հարուստ գինու ամեն կումը։

Մեր պատմությունը

Elvino-ն հիմնադրվել է 2000 թվականին, սակայն մեր պատմությունը սկսվել է դեռ 20-րդ դարի կեսին: Ընտանեկան գինեգործարանի առաքելությունը տարիներ շարունակ եղել է տարբերվող գինիների գլոբալ տարածումը և գինու համաշխարհային մշակույթի զարգացումը:

Ձեռքբերումներ

320.000 այցելու

Մեր տարեկան այցելուների թիվն արտահայտում է Elvino-ի պատմությամբ և գինու մշակույթով կիսվելու մեր ձգտումը:

4.860.000 խաղողի վազ

Այցելեք մեր խաղողի դաշտեր և ծանոթացեք բնության այն անկյունին, որտեղ ստեղծվում են Elvino-ի բացառիկ գինիները։

8.320.000 շիշ

Մեր գինու ամեն կում խոստանում է հիշարժան փորձառություն: Վերցրեք առաջին շիշը և սկսեք Ձեր անմոռանալի ճամփորդությունը:

5 մրցանակ

Մեր ձեռքբերումները վկայում են Elvino գինիների բացառիկ որակի, յուրօրինակ ոճի և համի համադրության մասին։

Նոր համեր

Միախառնելով ավանդույթները, տեխնոլոգիան և նորարարությունը՝ մենք ստեղծում ենք նոր համեր և նոր փորձառություն։

Տեսնել տեսականին